Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերաձևակերպվում է` չնայած ՀՀ վարչապետի հավաստիացումներին, որ Երևանը չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքերը Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության ակտիվացման մասին։
Կոպիրկինը նշում է, որ ռուսական կողմն այդ վերաձևակերպումը տեսնում է այլ կենտրոնների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մեջ, ինչը, իհարկե, վատ չէ։
«Ռուսաստանին, սակայն, մտահոգում է այն, որ հավաքական Արևմուտքը և ԱՄՆ-ն Ռուսաստանին հռչակել են իրենց ռազմավարական մրցակից և նույնիսկ թշնամի, ինչի մասին խոսում են որոշ պաշտոնյաներ:
Եվ այստեղ շատ պաշտոնյաներ բացահայտորեն առաջ են տանում իրենց գիծը` խթանելով համագործակցությունը Ռուսաստանի դեմ պայքարի ոգով։ Եթե այդ տեսանկյունից են դիտարկվում Արևմուտքի հետ հարաբերությունները, ապա Ռուսաստանը կրկնակի զգուշավոր է վերաբերվում դրան»,- նշեց դեսպանը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը տեսնում է, որ Արևմուտքի նպատակը Ռուսաստանի դեմ պայքարելն է բոլոր ճակատներով` լինեն դա Հարավային Կովկասը, թե այլ տարածաշրջաններ։
«Ռուսաստանը Հայաստանին չի մեղադրում արտաքին քաղաքական վեկտորի ինչ-որ փոփոխության մեջ` հասկանալով, որ Հայաստանն անկախ պետություն է և իրավունք ունի որոշելու իր քաղաքականությունը»,– նշեց Կոպիրկինը։
Դեսպանը շեշտեց` անհանգստությունը նորմալ է` հաշվի առնելով Արևմուտքի կողմից Ռուսաստանին պարտադրված առճակատումը։ Դիվանագետն ընդգծեց, որ այդուհանդերձ, ՌԴ–ն շարունակում է Հայաստանին դիտարկել որպես ռազմավարական
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը